Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ձյուն, դու էլ առաջվանը չես

Ձյուն, դու էլ առաջվանը չես
22.02.2025 | 04:54

Հայաստանյան ձյուն, կարծես դու էլ քաղաքականացված լինես։ Գալիս ես` ցանկալի ես թվում, անբասիր ու ճերմակ, երազանքների խոստումներով։ Արդարության արևը կպավ քեզ թե չէ, հալչում ես, դառնալով տտիպ ցեխ, ներբաններին կպած յուրաքանչյուրիս տուն ես մտնում։ Մերը կավն է՝ առավել կպչուն ու սոսնձանման, դժվար է այն հեռացնել։

Ձյուն, դու էլ առաջվանը չես...

Երեխաների հրճվանքը չկա։ Մի բան փոխվել է այս աշխարհում։

Երևի նրանք շատ են նայում տարեցների անփայլ, հոգսաշատ աչքերի մեջ և չեն ուզում հավատալ հեքիաթներին, որտեղ միշտ բարին է հաղթում։

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 9133

Մեկնաբանություններ